HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ հաղորդման՝ իրավապահները խոշտանգել են, ինչպես նաև չարաշահել լիազորությունները

Քաղաքացի Դանիել Զ.-ն հաղորդում է տվել ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգմամբ զուգորդված ցուցմունք տալուն հարկադրելու և ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին: Այս մասին տեղեկացնում է հատուկ քննչական ծառայությունը:

Հաղորդման հեղինակ Դանիել Զ.-ն, մասնավորապես, հայտնել է, որ 2016 թվականի մայիսի 19-ին ոստիկանության ծառայողներն իրեն բերման են ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ հիշյալ ստորաբաժանման ծառայողները իրեն խոշտանգել են՝ ստիպելով իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տալ՝ 2016 թվականի մայիսի 15-ին Եղեգնաձորի «Իվանի խաչմերուկ» կոչվող վայրում տեղի ունեցած վիճաբանության և սպանության մասնակիցների գործողությունների վերաբերյալ:

Այնուհետև ոստիկանության ծառայողները իրեն տարել են քննիչի մոտ, ում հայտնել է, որ դեպքին ականատես չի եղել և որևէ տեղեկություն չունի: Վերջինս արձանագրություն է կազմել, թե ինքը ականատես է եղել կատարված վիճաբանությանը և սպանությանը, որի տակ ինքը ստորագրել է:

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից Դանիել Զ.-ին խոշտանգմամբ զուգորդված ցուցմունք տալուն հարկադրելու և ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter