Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահության ժամանակ. մեկ անձ ձերբակալվել է
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի՝ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, կասկածյալը ձերբակալվել է։
Ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալու վերաբերյալ ահազանգն ստացվել է նոյեմբերի 22-ին։ Նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քննությամբ պարզվել է, որ մարտական դիրքում հերթապահության նշանակված շարքայիններ Ա.Ներսեսյանն ու Ազնավուր Բալեյանը որպես դիտորդներ հերթապահել են միևնույն հերթափոխում:
Նախնական տվյալներով՝ շարքային զինծառայողների միջև առաջացել է վիճաբանություն՝ Ա.Բալեյանի` դիտակետում քնելու պատճառով, որի ժամանակ հնչել են փոխադարձ հայհոյանքներ, ապա նաև՝ կրակոց արձակվել Ա.Բալեյանի ուղղությամբ, որը դիպել է զինծառայողի գլխին: Տեսնելով, որ Ա.Բալեյանը արնահոսում է՝ Ա.Ներսեսյանն օգնության է կանչել մարտական դիրքի մյուս զինծառայողներին և նրան տեղափոխել մոտակա զինվորական հոսպիտալ:
Ա.Ներսեսյանը ձերբակալվել է:
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել