
2016-ի առաջինը ինը ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է, ձկնորսությանը՝ աճել
Ազգային վիճակագրական ծառայության տվյալները փաստում են, որ գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2016-ի առաջինը ինը ամիսներին, ի համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, կրճատվել է 2,6 %-ով։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքում բուսաբուծությունը 6 %-ով նվազել է, դրան հակառակ անասնաբուծությունը՝ 4 %-ով ավելացել։ Բացի այդ, 2,3 %-ով աճել է նաև ձկնորսության համախառն արտադրանքը։
Անդրադառնալով նախորդ երեք տարիների տարեկան տվյալներին՝ նշենք, որ 2015-ին գյուղատնտեսության համախառն արտադրանքը, համեմատած 2013-ի, աճել է 80 միլիարդ դրամով։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմում են բուսաբուծությունն ու անասնաբուծությունը։ Դիտարկելով ստորև ներկայացված գծապատկերի տվյալները՝ կարելի է նկատել, որ 2015-ին այս երկու ոլորտներում աճ է գրանցվել։
Վերջին երեք տարիներին գյուղատնտեսության համախառն արտադրանքի կեսից ավելին «բաժին է ընկնում» բուսաբուծությանը, հաջորդիվ՝ անասնաբուծությանը։
Վերջին երեք տարիներին գյուղատնտեսության համախառն արտադրանքի հիմնական հինգ սպառված արտադրանքները կազմել է միսը, կարտոֆիլը, բանջարեղենը, կաթը և պտուղը։
Մշակաբույսերի բերքն ու բերքատվությունը 2015-ին ևս ծավալային աճ է գրանցել։ Օրինակի համար, եթե 2013-ին հացահատիկ և հատիկաընդեղենի քաշը զտումից հետո կազմել է 548 հազ. տոննա, 2014-ին՝ 590 հազ. տոննա, ապա 2016-ին հաշվառվել է՝ 637 հազ. տոննա։
Մշակաբույսերի համախառն բերքատվությունում 2014-ի հետ համեմատած, 2015-ին աճել է ծխախոտի արտադրության ծավալները՝ հաշվառվելով 1,5 հազ. տոննա, սակայն այս ցուցանիշը 2013-ի՝ 1,7 հազ. համեմատ նվազած է։ 2015-ին ավելացել է նաև կարտոֆիլի և բանջարեղենի բերքատվությունը։
Անդրադառնալով անասնաբուծության տվյալներին՝ կրկին նշենք, որ դրա արտադրությունը 2015-ին ավելացել է։ Անասնաբուծության հիմնական արտադրություններն են միսը, կաթը, ձուն, բուրդը։ Սրանց բոլորի դեպքում էլ արտադրական ծավալները, նախորդ տարիների համեմատ, աճել է՝ գրանցելով վերջին երեխք տարիների արտադրաական ամենաբարձր ցուցանիշը։
Մեկնաբանել