HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Լևոն Մկրտչյան. «Մենք դնում ենք առնվազն երկու օտար լեզվի խորացված, ամբողջական կիրառման հարց»

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով վերահսկիչ պալատի կողմից կատարած ստուգման արդյունքում կրթության ոլորտում հայտնաբերած խախտումներին, ասում է, որ դրանք 2014թ-ին են կատարված։ Այդ խախտումները պարզելու համար դատախազությունը այժմ որոշակի ուղղություններով ստուգումներ է իրականացնում, և նախարարությունը ևս իր իրավասությունների շրջանակներում օժանդակում է այդ աշխատանքներին։

Իսկ օրեր շարունակ քննարկվող այն հարցին, որ Հայաստանում ռուսերենը կարող է երկրորդ պետական լեզու դառնալ, նախարարը պատասխանում է, որ մեկընդմիշտ պետք է «ֆիքսել», որ ՀՀ-ի պետական լեզուն հայերենն է, իր գնահատմամբ` անկախության հիմնարար արժեքներից մեկը «Լեզվի մասին» օրենքն է և այն փոփոխության ենթակա չէ։

Այնուհետև, անդրադառնալով օտար լեզուների խորացված ուսուցման հարցին, Մկրտչյանը նշում է, որ օտար լեզուների զարգացումը հիմնախնդիր է, քանի որ «եթե ցանկանում ենք ունենալ գիտակրթական արդյունք», քաղաքացիները մայրենի լեզվի փայլուն տիրապետումից զատ պետք է ունենան օտար լեզուների իմացություն։ Մկրտչյանը ընդգծում է, որ եվրոպական երկրներում արդեն ներդրված է երեք լեզվի գործածության համակարգը։

«Մենք դնում ենք առնվազն երկու օտար լեզվի խորացված, ամբողջական կիրառման հարց։ Երկու հարթությամբ՝ հանրակրթական, ընդհանուր դպրոցներում օտար լեզուների կրթության բարելավում և խորացված ուղղություններով, քանի որ գիտեք՝ ունենք նաև ֆրանսերեն, գերմաներեն թեքումով դպրոցներ։ Այս երկու հարցերը իրարից տարանջատենք, և խնդրում եմ՝ ինքներդ (լրագրողները-հեղ.) հարց մի բարձրացրեք՝ ՀՀ-ում այդպիսի հարց չի կարող գոյություն ունենալ»,- հավելում է նախարարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter