
Նվիրենք փոքրիկ Անուշիկին կյանք (տեսանյութ)
Արագածոտնի Փարպի գյուղից հնգամյա Անուշ Հայրապետյանը տառապում է սուր միելոբլաստային լեյկոզ հիվանդությամբ:
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բազմափուլ քիմիաթերապիան հուսադրող արդյունքներ էր տվել բժիշկներին, ինչի շնորհիվ այս տարվա փետրվարին երեխան դուրս է գրվել հիվանդանոցից՝ մնալով կենտրոնի հսկողության տակ:
Ցավոք, 6 ամիս անց հիվանդությունը կրկին գլուխ է բարձրացրել՝ բուժման միակ հնարավորություն թողնելով ոսկրածուծի անհապաղ փոխպատվաստումը: Այն արտերկրում կազմակերպելու համար մեծ ֆինանսական միջոցներ են պահանջվում, որոնք Անուշի ընտանիքը միայնակ հոգալու ի վիճակի չէ:
«Չենք լռելու»-ն դիմում է բոլոր բարի մարդկանց՝ իրենց հնարավորությունների սահմաններում երեխայի ընտանիքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով:
Անուշիկի հոր հեռախոսահամարն է՝ (093) 17-47-57:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն
Մեկնաբանել