Բանանի գինը նվազել է. «Քեթրին Գրուպ»
Հայաստան բանան ներկրող «Քեթրին Գրուպ» ընկերությունը լրատվամիջոցներին է ներկայացրել բանանի գնի վերաբերյալ ընկերության գլխավոր տնօրեն Ռիկարդո Անտոնիո Մերինոյի հայտարարությունը, որը ներկայացնում ենք նույնությամբ.
«Արձագանքելով սոցիալական ցանցերում արված այն գրառումներին, թե ամանորյա տոներին ընդառաջ Հայաստանում բանանի գները բարձրանալու են, հայտնում ենք. համաշխարհային շուկայում բանանի հիմնական արտահանող երկիր հանդիսացող Էկվադորում տեղի է ունեցել բանանի գնանկում, ինչը, բնականաբար, իր ազդեցությունն է ունեցել նաև հայկական շուկայում: Տեղեկացնում ենք, որ, վերոնշյալով պայմանավորված, բանանի գինը Հայաստանում նվազել է` կազմելով 1կգ 650-700 դրամ՝ նախկին 850-900 դրամի փոխարեն»:
լուսանկարը` wikipedia/Steve Hopson
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել