
Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում ՏՀՏ ոլորտի զարգացման վերաբերյալ
Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը:
Կառավարության պաշտոնական կայքը հայտնում է, որ վարչապետին ներկայացվել են, մասնավորապես, մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներին և ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը վերաբերող նախագծեր: Այս համատեքստում քննարկվել են նպաստավոր միջավայրի ձևավորմանը, տեխնոլոգիական համալսարանի և կրթական ինկուբատորների ստեղծմանը, ընթացիկ ու հեռանկարային ինժեներական կրթական ծրագրերին վերաբերող և այլ հարցեր:
Վարչապետը հանձնարարել է պատասխանատու նախարարներին՝ ՏՀՏ բնագավառի ներկայացուցիչների հետ համատեղ աշխատել և ներկայացնել կիրառական արդյունքներով ծրագրերի առաջարկներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել