Ջավախահայերը Սերժ Սարգսյանին կոչ են անում բարձրացնել Չախալյանի արդարացման և ազատ արձակման հարցը
Հրապարակելու խնդրանքով «Երկիր» միությանն առձեռն փոխանցվել է հանրագիր (կից ստորագրություններով) ի պաշտպանություն ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի՝ հասցեագրված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Հանրագիրը կազմվել է Ջավախքում, այն ստորագրել է երկրամասի 1600–ից ավել բնակիչ: Ստորև ներկայացվում է հանրագրի տեքստը:
Հանրագիր ի պաշտպանություն ջավախքահայ ազգային, հասարակական, քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի
Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին
Ջավախքի ժողովրդից կոչ
Ջավախքահայ ազգային, հասարակական, քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը իր գործունեության ընթացքում պայքարում է ոչ միայն Ջավախքի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, ջավախքահայության ազգային, մշակութային, լեզվական, կրոնական և կրթական արժեքների պահպանման համար, այլ նաև Ջավախքի հայաթափման ու թուրքերով վերաբնակեցման դեմն առնելու, ՀՀ-ն կատարյալ շրջափակումից զերծ պահելու, ի հաշիվ թուրքերի Վրաստանի էթնիկ կազմի փոփոխումը արգելելու ուղղություններով:
Վերոնշյալ գործողության պատճառով Վահագն Չախալյանը Վրաստանի իշխանությունների կողմից ենթարկվեց քաղաքական հետապնդումների՝ ապօրինի ձերբակալության, դատավարության և բանտարկության։
Բանտարկված Վահագնը մարմնավորում է հայաթափվող Ջավախքի, շրջափակված Հայաստանի, Արցախի և աշխարհով մեկ սփռված հայության գոյապայքարի ճակատագիրը։
Ուստի մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք անում Ձեզ՝ Վրաստան կատարելիք Ձեր առաջիկա այցի ընթացքում վրաց իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ բարձրացնել շինծու մեղադրանքներով ազատազրկված Վահագն Չախալյանի արդարացման և ազատ արձակման խնդիրը։
2011թ. նոյեմբերի 28
ք. Երևան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել