Քրեական գործ` հասարակական կարգը խախտելու դեպքի առթիվ
Դատախազությունը հայտնում է, որ հարուցվել է քրեական գործ` հասարակական կարգը դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ստացված հաղորդման հիման վրա ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ 2016թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, մոտ 20 ավտոմեքենաներով ինքնությունը չպարզված մի խումբ անձինք, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, անտեսելով քրեակատարողական հիմնարկում ծառայություն իրականացնող հերթապահ խմբի գլխավոր մասնագետի օրինական պահանջը, իրենց ավտոմեքենաները կայանել են քրեակատարողական հիմնարկի արգելապատնեշի մուտքի առջև և սահմանափակել քրեակատարողական հիմնարկի տարածք ազատ ելումուտը՝ այդ կերպ մոտ երկու ժամ տևողությամբ խաթարելով «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի բնականոն գործունեությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել