HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մսամթերք արտադրող ութ ընկերությունում ՍԱՊԾ-ն դիտարկում է իրականացնում

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նոյեմբերի 24-ին սննդամթերքի քննարկման էհրավիրել մսամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին: Ինչպես տեղեկացնում է ՍԱՊԾ լրատվական ծառայությունը՝ կառռւյցի ղեկավար Իշխան Կարապետյանը, մսամթերքի արտադրությունն ու ընդհանրապես կենդանական ծագման մթերքը ռիսկային համարելով, անդրադարձել է ոլորտին բնորոշ հիմնական բացթողումներին ու հնարավոր խախտումներին:

Նա ընդգծել է, որ խնդիրների անտեսումը բերելու է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառման՝ առանց վերապահումների ու տարբերակումների, հավասարապես բոլոր անբարեխիղճների համար: «Մենք պատրաստ ենք ձեզ աջակցել, մասնագետներ տրամադրել, որպեսզի արտադրական շղթայում գտնեք բացթողումները: Դուք էլ կարող եք օգտագործել այս հնարավորությունը և վերահսկող կառույցին ներկայացնել այն խոչընդոտներն ու խնդիրները, որոնք թույլ չեն տալիս մսամթերքի արտադրության ոլորտում ունենալ ցանկալի որակ: Կարծում եմ՝ համատեղ կհաջողվի սպառողներին ապահովել անվտանգ ու որակյալ մսամթերքով: Սա մեր թիվ մեկ խնդիրն է», - ասել է նա:
Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ներկաներին ծանոթացրել է ոլորտին ներկայացվող բոլոր պահանջներին՝ այդ թվում և ԵԱՏՄ-ի սահմանած: Նա առանձնացրել է հատկապես հումքի մթերմանը, արտադրական պրոցեսում օգտագործվող սննդային հավելումներին, հիգիենային, մակնշմանը, տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև նշել, որ, տնտեսավարողներին աջակցելու նպատակով, Ծառայության կողմից մշակվել է մսամթերքի արտադրության ոլորտում Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի՝ HACCP համակարգի, ներդրման ուղեցույց: Դանիելյանը խիստ կարևորել է տնտեսավարողների կողմից սեփական լաբորատորիաներ հիմնելու անհրաժեշտությունը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ առնվազն հավատարմագրված լաբորատորիաների հետ պայմանագրի կնքումը: Խոսվել է նաև տրանսպորտային միջոցներն անհրաժեշտ պայմաններով ապահովեու մասին:
Հանդիպման ավարտին Ծառայության պետ Ի. Կարապետյանը տեղեկացրել է, որ այս պահին արդեն ՍԱՊԾ-ն շուրջ 60 տնտեսավարող սուբյեկտների մոտ դիտարկում, մշտադիտարկում և ստուգում է իրականացնում՝ այդ թվում և 8 մսամթերք արտադրողների մոտ՝ «Մարիլա», «Նատֆուդ», «Մուշ», «Բեկոն պրոդուկտ», «Աթենք», «Բարի Սամարացի», «Բաբիկ-90» և «Նատալի Ֆարմ» ընկերություններում: «Ոլորտում լուրջ փոփոխություններ ենք կատարելու: «Կառավարության որոշմամբ՝ որոշ ժամանակ հետո կենդանիների մորթը բացառապես սպանդանոցային պայմաններում է իրականացվելու՝ էականորեն նվազեցնելով առկա ռիսկերը»,-եզրափակել է ՍԱՊԾ ղեկավարը: Մսամթերք արտադրողներին որոշակի ժամկետ է տրվել՝ արտադրական գործընթացն ամբողջությամբ սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:

Մսամթերք արտադրող ութ ընկերությունում դիտարկումներ են իրականացվում. քննարկում արտադրողների հետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter