HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

40 մլն դոլար ներդրումային վարկ՝ ոռոգման համակարգերի արդիականացման համար

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի ներդրումային վարկերի մասով նախագծային խմբի տնօրեն Ալեքսեյ Չերկաևին:

Կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանի խնդրանքով հյուրերը ներկայացրել են ԵՀԿԶ հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը:

Ըստ Ա. Չերկաևի՝ այս պահին քննարկվում են «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի շրջանակում հետաձգված գնումների գործընթացի կազմակերպման մանրամասները: Ըստ պաշտոնյայի՝ Համաշխարհային բանկի հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է գնումների գործընթացը սկսել արդեն  2017 թվականի տարեսկզբին:

Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի իրականացման համար Հայաստանին տրամադրել 40 մլն դոլարի չափով ներդրումային վարկ: Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի ոռոգման համակարգերի արդիականացումը և ջրօգտագործողների միավորումների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն է: Ծրագրով նախատեսվում է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնել կառավարչական կարողությունները, ինչպես նաև բարձրացնել ՋՕՄ տեխնիկական հագեցվածությունը և այլն:

Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաղադրիչներից, որոնք են` մեխանիկական ոռոգման համակարգերի փոխարինումը ինքնահոսով, հիմնական և միջտնտեսային ջրանցքների վերականգնումը, ՋՕՄ ներտնտեսային ոռոգման համակարգերի արդիականացումը և ՋՕՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը:

ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը տեղեկացրել է, որ չնայած այն հանգամանքին, որ հետաձգված գնումների գործընթացը որոշ խնդիրներ է առաջացրել ընդհանուր ծրագրի իրականացման համար, սակայն, նաև պատասխանատվության ավելի ծանր բեռ է դրել պատասխանատուների ուսերին՝ աշխատանքն առավել մանարասն և բարեխղճորեն  կազմակերպելու առումով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter