HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացա»-ն դիմել է վարչապետին

«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացա» ՀԿ-ի նախագահ Կարինե Թուխիկյանը բաց նամակով դիմել է վարչապետին՝ այն հղելով նաեւ լրատվամիջոցներին: Ստորեւ՝ ՀԿ-ի բաց նամակն ամբողջությամբ:    

«Մեծարգո՛ պարոն վարչապետ

Մեր խորին երախտագիտությունն ու շնորհակալությունն ենք հայտնում 2015-2016թթ –երին «Նորք»հոգեբուժական կենտրոնում իրականցվող «Արտահիվանդանոցային ծառայություն Զիպրեքսա դեղով արդյունավետ բուժում» ծրագիրն իրականացնելու համար:
Վերոնշալ ծրագրի շնորհիվ մեր շահառուներից 300-ը ստանում են բարձորակ և արդյունավետ հոգեբուժական օգնություն,որի արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցող մեր շահառուներին հաջողվել է ինտեգրվել հասարակությանը՝5- շահառու ընդունվել են պետական աշխատանքի,11-ը ոչ պետական, 2-ը ընդունվել են ԲՈՒՀ, 2-ը շարունակում են հիվանդության պատճառով ընդհատված ուսումը, 5-հիվանդ ամուսնացել են, կազմել երջանիկ ընտանիք և 30-հիվանդ վերականգնել են խզված սոցիալական և ընտանեկան կապերը:
Ցանկալի է նշել, որ 2016-թ-ին ԱՆ –ը իրականացրել է Զիպրեքսա և Օլանզապին դեղերի ֆարմակոտնտեսագիտական համեմատություն,որի արդյունքները ցույց են տալիս Զիպրեքսա դեղի օգտագործման ժամանակ ( 300-հիվանդի հաշվումով թույլ է տալիս խնայել 25..740.150դրամ):
Հարկ է նշել, որ ծրագրի արդյունավետության և շարունակական դարձնելու վերաբերյալ զեկուցագիր է գրվել ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Ս.Ա.Թորոսյանին և հոգեկան առողջության ոլորտում աշխատող մի քանի տասնյակ մասնագետների կողմից: Ծրագրի արդյունավետության կլինիկական հետազոտությունների արդյունքները և հաշվետվությունը կներկայացվի ՀՀ ԱՆ 2016թ.դեկտեմբերին:
Ծրագրի իրականացումը բացի բուժական բարձր արդյունավետությունից, ապահովել է նաև պետական միջոցների խնայում: ՀՀ ԱՆ նախկին նախարար Ա.Ա.Մուրադյանի որոշմամբ ծրագրի ֆինանսավորումը նախատեսված է եղել 270 հիվանդի համար, սակայն առանց հավելյալ ֆինանսավորման հնարավոր է եղել ծրագրի շրջանակներում հոգեբուժական օգնություն ցուցաբերել 305-հիվանդի:

Մեծարգո՛ պարոն վարչապետ, հայցում ենք Ձեր աջակցությունը 2017-թ.վերոնշյալ ծրագրի շարունակությունը այսչափ խոցելի ու անապահով խմբի համար:
Շուրջ 300-շահառուների անունից կանխավ հայտնում ենք շնորհակալություն:
Հարգանքով
«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացա» ՀԿ-ի նախագահ
Կարինե Թուխիկյան»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter