HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացվել Գյումրիի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման եւ Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնիաշխատակիցներն իրականացրել են չհայտարարված այց  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության Գյումրիի երեխաների խնամքի եւ պաշտպանությանթիվ 1 գիշերօթիկ հաստատություն:

Պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ այցի ընթացքում Պաշտպանի աշխատակիցներն առանձնազրույցներ են ունեցել գիշերօթիկ հաստատությունում բնակվող երեխաների հետ, ինչպես նաեւ անմիջականորեն ծանոթացելեն նրանց նյութակենցաղային ապահովվածության պայմաններին: Ուսումնասիրվել է երեխաների իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաեւ նրանց նկատմամբ վերաբերմունքը:

Առանձնազրույցներ են իրականացվել նաեւ գիշերօթիկ հաստատության բուժանձնակազմի, իրավախորհրդատուի, սոցիալական աշխատողների եւ հոգեբանների հետ: Քննարկվել եներեխաների առողջության պահպանման, կրթության, զբաղվածության եւ առանցքային նշանակություն ունեցող մի շարք այլ հարցեր:

Կատարվել է համապատասխան փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրություն: Այցի շրջանակներում հանդիպում է կայացել նաեւ հաստատության ղեկավար անձնակազմի հետ, քննարկվել են երեխաների նյութակենցաղային պայմաններին առնչվող մի շարք հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter