
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնի արդյունքը կազմում է 15,428,777 ԱՄՆ դոլար
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2016-ը, որն անցկացվեց «Իմ Արցախը» խորագրի ներքո, արձանագրեց 15,428.777 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: «Հայաստանում եւ Արցախում կշարունակվեն նպատակային ծրագրերը»,- նշված է հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Առաջիկա օրերին իրենց հանգանակություններով հեռուստամարաթոնին կմիանան նաեւ Հիմնադրամի տեղական մարմինները Բրազիլիայում (նոյեմբերի 26-27` հեռախոսամարաթոն), Լիբանանում (դեկտեմբերի 7` ռադիոթոն) եւ Մեծ Բրիտանիայում (դեկտեմբերի 11` հեռախոսամարաթոն եւ բարեգործական քայլարշավ):
Հեռուստամարաթոն 2016-ի խոշոր նվիրատուներն են` Անդրանիկ եւ Սեդա Բաղդասարյանները (ԱՄՆ)` 5 միլիոն ԱՄՆ դոլար, Սամվել Կարապետյանը (ՌԴ)` 1 միլիոն ԱՄՆ դոլար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ՀՀ)` 350 000 ԱՄՆ դոլար, Ռեյ Հարթունյանը (ԱՄՆ)` 200 000 ԱՄՆ դոլար, Սամվել Ալեքսանյանը (ՀՀ)` 200 000 ԱՄՆ դոլար, Վարուժան Գրիգորյանը (ՀՀ)` 100 000 ԱՄՆ դոլար, «Ֆլեշ» ՍՊԸ-ն (ՀՀ)` 100 000 ԱՄՆ դոլար, Հակոբ Բաղդասարյանը (ԱՄՆ)` 100 000 ԱՄՆ դոլար, Գագիկ Ծառուկյանը (ՀՀ)` 100 միլիոն ՀՀ դրամ, «Գրանդ Հոլդինգը» (ՀՀ)` 60 միլիոն ՀՀ դրամ եւ Մաքուր երկաթի գործարանը (ՀՀ)` 20 միլիոն ՀՀ դրամ:
Մեկնաբանել