HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավազակային հարձակում Արաբկիրում. հարուցվել է քրեական գործ

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արաբկիրում ավազակային հարձակման դեպքի առթիվ: Կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ 2016 թվականին նոյեմբերի 23-ին՝ ժամը 21.20-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ առերևույթ հանցագործություն կատարած անձինք մուտք են գործել Արաբկիրում գտնվող առանձնատներից մեկը և զենքի գործադրմամբ սպառնացել տան անդամներին:

Նախնական տվյալներով՝ նոյեմբերի 23-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, երկու դիմակավորված անձինք, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք են գործել Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկը և սպառնացել տան անդամներին: Առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մեկը բռնություն գործադրելու սպառնալիքով ատրճանակը պահել է բնակչուհու գլխի ուղղությամբ, իսկ մյուսը որպես զենք օգտագործվող կտրող-ծակող գործիքով հարվածել է կնոջ եղբոր ձախ ոտքին, որից հետո ոչինչ չհափշտակելով դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի  175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և  4-րդ կետերի հատկանիշներով:

Կատարվում է քննություն, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter