Ազատ դեմոկրատներ կուսակցությունը փոխնախագահ և մամուլի խոսնակ է ընտրել
Այսօր տեղի է ունեցել Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչության նիստ, որի ընթացքում քննարկվել են ներկուսակցական հարցեր, Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական խնդիրներին, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Այս մասին հայտնում է կուսակցության լրատվական ծառայությունը:
Վարչությունը նաև ընտրել է կուսակցության փոխնախագահ և մամուլի խոսնակ: Փոխնախագահ է ընտրվել վարչության անդամ Անժելա Խաչատրյանը, իսկ մամուլի խոսնակ՝ Սոնա Մինասյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել