Դանակահարել է կրտսեր եղբորը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 5.50-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում ստացվեց, որ Աէրացիա թաղամասի մի բնակարանից մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 47-ամյա մի տղամարդ՝ հայտարարելով, որ իրեն դանակահարել է եղբայրը:
Նույն օրը՝ ժամը 10.00-ին, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել տուժողի 49-ամյա եղբորը: Նա խոստովանել է, որ գիշերը՝ ժամը 4.30-ի սահմաններում՝ տանը ծագած վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել եղբորը:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել