HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանակցություններ են ընթանում Անգոլայից ադամանդի հումքի ձեռքբերման համար

Հայաստանը կձգտի Ռուսաստանից ստանալ ադամանդի հնարավորինս որակյալ և մատչելի հումք, բանակցություններ են ընթանում նաև Անգոլայից ադամանդի հումքի ձեռքբերման ուղղությամբ։ Այս մասին ասել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ադամանդագործության և ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկման ժամանակ։

Նախարարությունը հայտնում է, որ հանդիպմանը մասնակցել են ոլորտի քսանից ավելի ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Նրանց հետ քննարկվել է պետական աջակցության և պետության միջնորդության անհրաժեշտությունը միջազգային ցուցահանդեսներին ոլորտի ընկերությունների մասնակցության և նոր շուկաներ մուտք գործելու հարցում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից անմշակ ադամանդի որակյալ հումքի ձեռքբերման, ընկերությունների, հատկապես մայրաքաղաքից դուրս, լեռնային շրջաններում գործող ընկերությունների, ֆինանսական և մի շարք այլ խնդիրների լուծման հարցում։ 

Ներկայացվել է նաև ադամանդագործության և ոսկերչության ոլորտի 2017-2020թթ․ զարգացման` նախարարության կողմից մշակված ծրագրի նախագիծը։ Սուրեն Կարայանի խոսքով` ոլորտում կատարվել է որոշակի նախապատրաստական աշխատանք ընթացկարգերի պարզեցման ուղղությամբ, մասնավորապես՝ լիցենզավորման գործընթացում: 

Նախարարության տեղեկատվության բաժինը հրապարակել է նաև համառոտ տեղեկանք Հայաստանում ադամանդագործության և ոսկերչության ոլորտի վերաբերյալ, ըստ որի` այն ունի «զարգացման զգալի ներուժ և որպես նոր արդյունք ստեղծող կարևոր ճյուղ առաջիկայում ևս ունակ է հանդիսանալու նտեսական զարգացման առաջնային ուղղություններից մեկը»:

Ադամանդագործության և ոսկերչության ոլորտի ցուցանիշները, համաձայն ՏԶՆ նախարարության հաղորդագրության, տևական անկումից հետո այս տարի կտրուկ աճել են: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած` ադամանդագործության և ոսկերչության 2010-2015թթ․ տարեկան համեմատական ցուցանիշները ներկայացված են աղյուսակում.

Տարի

2010

2011

2012

2013

2014

2015

Ադամանդիարտադրություն, մլրդդրամ

5,38

8,28

10,29

14,54

6,1

14,58

Աճ (նվազում) նախորդտարվահամեմատ,%

x

53,8

24,3

41,1

(58,9)

139,1

Ոսկերչականզարդերիարտադրություն, մլրդդրամ

4,05

3,88

4,36

4,28

4,2

3,3

Աճ (նվազում) նախորդտարվահամեմատ,%

x

(4,2)

12,5

(1,8)

(1,8)

(21,5)

2016թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում ադամանդի արտադրությունը կազմել է 24 մլրդ դրամ (այս ցուցանիշը ամենաբարձրն է 2008 թվականից հետո)` 2015թ․ նույն ժամանակահատվածում եղել է 11,5 մլրդ դրամ: Աճը կազմել է 108 տոկոս:

Ոսկերչության մեջ հունվար-հունիս ժամանակահատվածում արտադրվել է 1,98 մլրդ դրամի ապրանքային արտադրանք` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 1,59 մլրդ դրամի դիմաց: Աճը կազմել է 24 տոկոս:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը 2016թ․ տարեվերջին ակնկալում է ադամանդի արտադրության կրկնակի աճ (100%) 2015թ․ համեմատությամբ։

լուսանկարը` angolafieldgroup.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter