HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արդշինբանկի» և «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի» միացման պայմանագրի կնքման վերաբերյալ Կենտրոնական բանկը նախնական հավանություն է տվել

Սույն թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ տրվել է ՀՀ կենտրոնական բանկի նախնական հավանությունը «Արդշինբանկ»  ՓԲԸ և «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկ Խումբ» ՓԲԸ-ի միացման պայմանագրի կնքմանը:

«Արդշինբանկի» տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ նշված գործարքի կնքումից հետո «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկ Խումբ» ՓԲԸ-ն կմիանա «Արդշինբանկ» ՓԲԸ-ին, որի արդյունքում «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկ Խումբ» ՓԲԸ-ի որպես առանձին իրավաբանական անձի գործունեությունը կդադարի և նրա բոլոր իրավունքներն ու պարտականությունները կանցնեն պահպանվող իրավահաջորդ բանկին՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ին: Միացյալ բանկը շուկայում հանդես կգա Արդշինբանկ բրենդի ներքո:

Այս փուլում Արդշինբանկի և Առեքսիմբանկի բոլոր մասնաճյուղերի գործունեության վայրերը և հաղորդակցման միջոցները անփոփոխ են և տեղադրված են համապատասխանաբար ardshinbank.am և areximbank.am ինտերնետային կայքերում:

«Արդշինբանկ» և «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի» հաճախորդները սպասարկվում են բնականոն կերպով` կնքված պայմանագրերի շրջանակներում, որոնք կարող են լուծվել` պահպանելով պայմանագրերով նախատեսված կարգը և ժամկետները:

Միացման արդյունքում «Արդշինբանկ» կդառնա Հայաստանում ամենախոշոր բանկը՝ բանկային կապիտալի, ակտիվների և մասնաճյուղային ցանցի առումով։ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ընդհանուր կապիտալը կկազմի մոտ 74 միլիարդ ՀՀ դրամ, ակտիվները կհասնեն մոտ 540 միլիարդ ՀՀ դրամի, իսկ վաճառքի ցանցը բաղկացած կլինի թվով 72 ունիվերսալ մասնաճյուղերից: Բանկերի միացումը թույլ կտա միավորել ժամանակակից տեխնոլոգիաները, ծառայությունները և բարձրորակ մասնագետների ջանքերը և զգալիորեն կընդլայնի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հնարավորությունները՝ իր հաճախորդներին առավել լայն տեսականիով որակյալ բանկային ծառայություններ մատուցելու առումով՝ ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ բիզնեսի ոլորտում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter