HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ քրեական գործն ընդունվել է վարույթ

Ճանապարհային ոստիկանության աշխատակից, ոստիկանության կապիտան Էդվարդ Դ.-ն հայտնել է, որ 2016թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 23:30-ին, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել է «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդ Գարիկ Ա.-ն, չենթարկվելով իր օրինական պահանջներին, անհիմն վիճաբանել է իր հետ և բռնություն կիրառել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Գարիկ Ա.-ն, իր հերթին, հայտնել է, որ դեպքի ժամանակ իրեն ստիպողաբար ծառայողական ավտոմեքենան նստեցնելիս ոստիկաններից մեկը բռնություն է կիրառել իր նկատմամբ, որը շարունակվել է նաև ոստիկանական մեքենայի մեջ, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ:   

Բացի այդ, Գարիկ Ա.-ի կինը ևս հաղորդում է ներկայացրել այն մասին, որ դեպքի ժամանակ իրենց ավտոմեքենան կանգնեցնելուց հետո, ինքը փորձել է միջամտել ամուսնու և ոստիկանի միջև ծագած վիճաբանությանը, սակայն ոստիկաններից մեկը իր նկատմամբ ևս բռնություն է կիրառել, ինչի արդյունքում ստացել է մարմնական վնասվածքներ:

Գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով ՀՀ գլխավոր դատախազը քրեական գործը հանձնել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին: 

Հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter