Հանրակրթական դպրոցներում գերմաներենի ուսուցումը կընդլայնվի
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայաստանյան հանրակրթական դպրոցներում գերմաներենի ուսուցման ընդլայնման հարցերը։
Դեսպանն անդրադարձել է ՀՀ-ում գերմաներեն լեզվի իմացության վկայական տրամադրող դպրոցներին:
Արմեն Աշոտյանն ու Հանս-Յոխեն Շմիդթը եկել են համաձայնության, որ մոտ ապագայում հուշագրի միջոցով ամրագրվեն թիվ 119 ավագ դպրոցում գերմաներենի խորացված ուսուցման գործում Գերմանիայի Դաշնային Հանրապետության և ՀՀ կրթության և գիտության նախարարության հարաբերությունները։ Ինչպես հայտնում են ԿԳՆ մամլո ծառայությունից, որոշվել է, որ կրթության ոլորտում համագործակցության հուշագիր կստորագրվի ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանում Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպանատան միջև:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել