HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են զորակոչի կազմակերպման հարցերը

Նոյեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվել են 2016թ. առաջին զորակոչի արդյունքները, քննարկվել են երկրորդ` ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Զորակոչային հանձնաժողովի նիստին մասնակցել են շահագրգիռ կառույցների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարները, բուժհանձնաժողովների անդամներ, ինչպես նաև զորակոչի անցկացմանն օժանդակող այլ մարմինների ներակայացուցիչներ:

ՊՆ տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ նիստի ընթացքում զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների կատարած աշխատանքների և նախորդ զորակոչի ընդհանուր արդյունքների վերաբերյալ ամփոփիչ զեկույց է ներկայացրել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը: Զեկույցում անդրադարձ է կատարվել նախորդ զորակոչի ժամանակ արձանագրված դրական միտումներին, առկա որոշակի բացթողումներին: Ընդգծվել է, որ շահագրգիռ կառույցների հետ համատեղ կատարված աշխատանքի արդյունքում ապահովվել է զորակոչի թափանցիկությունը:

«Կրկին վիճակահանության կարգով, արդարության ու հավասարության ապահովման սկզբունքով 2017թ. հունվարին կմեկնարկի ձմեռային զորակոչը: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի բնորոշմամբ՝ զորակոչի անցկացման որակից է մեծապես կախված զինված ուժերի նկատմամբ հասարակության հավատն ու վստահությունը: Զորակոչի պատշաճ կազմակերպումն ու անցկացումը նաև ազգ-բանակ գաղափարի կյանքի կոչման հիմնական ուղղություններից է:

Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նաև նկատել է, որ զորակոչի կազմակերպման և թափանցիկության ապահովման ուղղությամբ իրականացված մեծածավալ աշխատանքներին և արձանագրված դրական միտումներին զուգահեռ դեռևս կան մտահոգիչ հարցեր: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նոր ձեքբերումների  ու որակական նոր առաջընթացի հասնելու ակնկալիքով հորդորել է զորակոչի պատասխանատուներին ուշադրության կենտրոնում պահել զորակոչիկների բժշկական փորձաքննության պատշաճ կազմակերպման, կոռոպցիոն ռիսկերի նվազեցման խնդիրները, լինել չափազանց զգոն, ուշադիր և հետևողական հատկապես զորակոչիկների բուժհետազոտման աշխատանքներում՝ անառողջ երիտասարդների զորակոչը բացառելու, միևնույն ժամանակ՝ կեղծ հիվանդությունների կամ քրեորեն պատժելի այլ արարքների պատրվակով զորակոչից խուսափողներին հայտնաբերելու նպատակով:

Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով խրախուսվել են նախորդ զորակոչի ընթացքում բարեխիղճ ծառայությամբ առավել աչքի ընկած սպաներն ու զորակոչին ներգրավված այլ կառույցների ներկայացուցիչները»,- գրված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter