
Ոստիկանության հետ առաջիկա «Ուղիղ կապը» վերաբերելու է ոստիկանների անօրինական գործողություններին
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունում գործում է «Ուղիղ կապ», որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ծառայությունների պատասխանատուները:
Հերթական «Ուղիղ կապ»-ի հյուրն է լինելու ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, տեսչական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանը:
Հարցեր կարելի է ուղղել ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունների, այդ թվում՝ իրավախախտումների, ինչպես և հակահասարակական արարքի մասին հաղորդում կամ հայտարարություն չընդունելու վերաբերյալ:
«Ուղիղ կապ»-ը կգործի նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:30-ից մինչև 17:30-ը, 59-60-54 հեռախոսահամարով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել