HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն

Գիշերը մահացել է Կուբայի նախկին նախագահ և կուբական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն: Լուրը պետական հեռուստաընկերության եթերում հաստատել է Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն:

90-ամյա Ֆիդել Կաստրոն քաղաքականությունից դուրս էր եկել 2008-ին` մոտ 50 տարի որպես վարչապետ և նախագահ պաշտոնավարելուց հետո: Նրան փոխարինել էր եղբայրը`Ռաուլը: Կաստրոն իշխանության էր եկել Ֆուլխենսիո Բատիստայի ռեժիմի դեմ պայքարից (1953-1959թթ.) հետո: Հեղափոխության արդյունքում Կուբայում հաստատվել էին սոցիալիստական կարգեր:

Կաստրոյի հակասական քաղաքականությունը տարբեր գնահատականների է արժանացել: Կողմնակիցները նրան հռչակել էին որպես հակաիմպերիալիստ, որի հեղափոխական ռեժիմը ապահովեց Կուբայի անկախությունը ամերիկյան իմպերիալիզմից և երկիրը վերադարձրեց ժողովրդին: Հակառակ դրան`քննադատները անվանում են նրան «բռնապետ» և մեղադրում մարդու իրավունքների խախտումների, տնտեսության վատթարացման և ընդդիմությանը ճնշելու համար:

Ֆիդել Կաստրոյի դեմ մի շարք մահափորձեր էին կազմակերպվել, որոնց մի մասի համար նշվում է Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների անունը: Վերջին ամիսներին Կաստրոն հազվադեպ էր երևում հանրային միջոցառումների ժամանակ: Պարբերաբար լուրեր էին հայտնվում նրա մահվան մասին:

Կաստրոյի դիակիզումը տեղի կունենա այսօր:

լուսանկարի աղբյուրը` Wikipedia

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter