Բնապահպանության նախարարությունը հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված 1,1 մլն դրամի վնաս
Հայաստանի բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից երկուշաբթիից ուրբաթ իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 480 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 1,14 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Այս մասին տեղեկացնում է բնապահպանության նախարարությունը` խախտումները ներկայացնելով ըստ ոլորտների:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50 հազ. դրամով և հաշվարկվել է 1,116 մլն. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝
Լոռու տարածքային բաժնի կողմից ապօրինի հատված 48 բարդի տեսակի ծառի համար հաշվարկվել է 1056,5 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Նյութերն ուղարկվել են ոստիկանության Գուգարքի բաժին հետագա ընթացք տալու համար:
Սյունիքի տարածքային բաժինն ապօրինի ծառահատման դեպքի համար հաշվարկել է 60 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար կայացվել է 50 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 18 հատ (8.5կգ) «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ, 20 հատ գետի ձուկ և 6.5 կգ կենդանի խեցգետին, որից՝
Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 18 հատ (8.5կգ) «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է «Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն»:
Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 20 հատ գետի ձուկ, ինչը հանձնվել է «ՍՈՍ Իջևանի մանկական գյուղ»:
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված 6.5 կգ խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:
Սյունիքի տարածքային բաժինը ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 25 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 300 հազ. դրամ գումարով. որից՝
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Սյունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեություն իրականացնելը
Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 80 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Վարչարարության և փորձաքննության վերահսկողության բաժինը դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացվել վարչական տուգանքի որոշում 300 հազ. դրամ գումարի չափով:
Ընդհանուր առմամբ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 1,1 մլն. դրամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել