Վնասվել է Վանաձորի թաղամասը սնուցող ջրագիծը
Նոյեմբերի 26-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Սարի թաղ» կոչվող թաղամասը սնուցող ջրագիծը վնասվել է, և ջուրն ու ջրաբերուկները լցվում են Վանաձոր-Դարպաս ավտոճանապարհի սկզբնամաս:
Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Վթարի մասին տեղյակ են պահվել «Լոռու ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի վթարային ծառայությունը և Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժինը:
«Ջրատարից ջրի արտահոսքը դադարեցված է: Ավտոճանապարհը անցանելի է: Կատարվում են վթարավերականգնողական աշխատանքներ»,- հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նհախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել