HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան․«Մահացավ Ֆիդել Կաստրոն, հուսամ, որ նա այս ագահ աշխարհի վերջին հեղափոխականը չէր»

«Ես հեղափոխությունը սկսեցի ունենալով 82 հետևորդ: Եթե ստիպված լինեի կրկնել դա, ինձ կհերիքեր 15 կամ նույնիսկ 10 հոգի: 10 մարդ և բացարձակ հավատ: Կարևոր չի թե քանի հոգի եք, կարևոր է ունենալ հավատ և հստակ ծրագիր»։ Ֆիդել Կաստրո

1959 թվին Ֆիդել Կաստրոն եղբոր Ռաուլի և Չե Գևարայի հետ Կուբայում հեղափոխություն արեց: 
Կաստրոն բոլոր օլիգարխների ձեռքից առավ ունեցվածքը ու պետականացրեց:
Բժշկական համակարգն ամբողջովին փոխեց, որի շնորհիվ այսօր Կուբայի բժշկությունը լավագույննեից է աշխարհում, իսկ իր բոլոր քաղաքացիների համար հասանելի:
Ամբողջ Ամերիկյան աշխարհամասում ամենացածր մանկան մահացությունն է Կուբայում(բացառությամբ Կանադայի):

Ստեղծեց միացյալ կրթական պետական համակարգ, բացեց 10 հազար դպրոց, 20 տարի անց գրագիտությունը 95 տոկոս էր:

Կուբան այսօր միայն տուրիզմից տարեկան 2 միլիարդ եկամուտ ունի:

Կաստրոն հարուստ հողատերերի ընտանքի զավակ է.«ես աղքատ չեմ ծնվել: Հայրս հազարավոր հեկտարներ հող ուներ, այսուհանդերձ ես պատիվ ունեմ նշել որ ես այժմ ոչ մի դոլար չունեմ: Իմ ամբողջ ունեցվածքը հեշտությամբ կտեղավորվի Բուշի օսլայած վերնաշապիկի գրպանում: Եվ եթե երբևէ ինձ անհրաժեշտ լինի իմ բոլոր խնայողությունները մի տեղ դնել, որը հուսալի պաշտպանված է հարձակուներից միջազգային տեռորիզմի դեմ պայքարի մեջ, ես անպայման կխնդրեմ Բուշին փոխարինաբար տալ այդ հրաշալի գրպանը և եթե Բուշին թվա իմ ունեցվածքը չափից շատ, ապա ես նախապես նրան եմ նվիրում իմ ամբողջ ունեցվածքը որպես մուծում գրպանի վարձակալության դիմաց»:

Այսօր 90 տարեկանում մահացավ Ֆիդել Կաստրոն, հուսամ, որ նա այս ագահ աշխարհի վերջին հեղափոխականը չէր:

Վահան Իշխանյան

Մեկնաբանություններ (8)

lus
երեւի այս նյութի հեղինակին թվում ա թե Ստալինը հեղափոխական չի եղե կամ էլ Կաստրոյից ավելի հարուստ ա եղե
lus
համ էլ ուզում էի ասեմ որ տխուր ա երբ սենց անկապ ձեվերով ձախ ինտելեկտուալ են խաղում - եվ այլն
VG
տարօրինակ կարող է թվալ այն բանը, որ ստալինյան տեռորը քննադատելիս կոկորդ պատռող հեղինակը փառաբանում է մի ուրիշ բռնակալի, բայց դե դա սովորական բան է Իշխանյանի համար, ուղղակի սա արվում է Հետքի հեղինակության հաշվին
Քամ
Ցավոք ինչպես նախկին հոդվածներում հեղինակը մեջբերել է վիճագրական տվյալներ որոնք իրականության հետ եզր չունեն. Խոսքը մանկական մահացությունների Կանադայից հետո ցածրագույն աստիճանի մասին է : Կուբայում դա 5.5 է 1000 երեխայի դեպքում (մինչ 5 տարեկան), որը բարձր է Իսպանիայի 4,1 ից, Ֆրանսիա 4,3, Պորտուգալիա 3,6, Ֆինլանդիա 2,3, Շվեդիա 3, Նորվեգիա 2,6, Իտալիա 3,5 և այլն: Այսինքն խսը հեռու է լավագույնը լինելուց և առավել ևս 2 ը լինռլուց: Տվյալները Միջազգային Բանկի կայքից:
Քամ
Հեղինակի կրկնվող կարոտախտը...համոզված եմ որ 1 օր չի ապել Կուբայում որ տարբերի իրական կյանքը գրական ռոմանտիզմից: Սա ել որերորդ անգամ երզակացություններ են արվում արտասհմանյան ապրելակերպի և իրավիճակի մասին առանց մինիմալ տեղեկատվության, կներեք բայց Ձեր հոդվածներն կարծես հակամարտություն նկարագրող ֆանտաստիկա լինեն: Այցելեք Կուբա պարոն ու դուրս սահեք Հավանայի բառերից ու դիսկոներից
Arsen
Ե՞վ... ԱՄՆ-ն աշխարհի 2-րդ ամենամեծ տնտեսությունն ունի, իսկ Կուբան ինչ ունի՞։ Սովետական Միության, հիմա էլ Ռուսաստանի կողմից տրվող նվեր վարկեր, որպես Արևմտյան Կիսագնդի միակ սոցիալիստական երկի՞ր:
Գեղամ Մնացականյան
ԱՄն-ի արտաքին պարտքը 5 տրիլիոն դոլար է, որից 1,3-ը Չինաստանին, 1, 2-ն էլ Ճապոնիային, ընդ որում ի տարբերություն Կուբայի, նրան ոչ ոք չի շրջափակել, հակառակը ինքն է շրջափակում ու սանկցիաներ անում տարբեր երկրների նկատմամբ:
Arsen
Կուբան միայն Ռուսաստանին 40 միլիարդ դոլար էր պարտք։ Մի 20 տարվա տուրիզմից ստացած եկամտի չափով...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter