
«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 17-րդ թողարկման պարտատոմսերը տեղաբաշխվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
2016թ. նոյեմբերի 28-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի (NMCCB2H) տեղաբաշխումը:
Ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 36 ամիս շրջանառության ժամկետով, 325,440 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս ` 3,254,400,000 ՀՀ դրամ ծավալով։
Պարտատոմսերի (ISIN - AMNMCCB2HER2) տեղաբաշխման ընթացքում կնքվել է 12 գործարք, որի ընթացքում տեղաբաշխվել է 1,739,022,433.50 ՀՀ դրամի պարտատոմս: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է է 9,824.33 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը` 10.6999%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 10.5854%:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել