HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված իրավիճակի ուսումնասիրության նպատակով աշխատանքային խումբ է ձևավորվել

«Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու, խնդիրն արձանագրելու և ուսումնասիրելու նպատակով ՀՀ  ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հանձնարարությամբ կրթահամալիր են այցելել ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, նախարարության մարզառազմական և արտաուսումնական կրթության վարչության պետ Արկադի Պետրոսյանը և ԿԳՆ  այլ աշխատակիցներ:

Ինչպես տեղեկացնում է ԿԳՆ-ն, վերջիններս հանդիպել և զրուցել են կրթահամալիրի սովորողների հետ, ստեղծված իրավիճակը քննարկել նաև  կրթահամալիրի տնօրենի, կառավարման խորհդի նախագահի հետ: Սովորողները ԿԳՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հարց են բարձրացրել, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրում ուսումնական աշխատանքների կազմակերպման ընթացքում առանձին դեպքերում չեն պահպանվել մանկավարժական մոտեցումները: Նախարարի հանձնարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ  ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի գլխավորությամբ, որը իրավիճակի ուսումասիրությունից և անհրաժեշտ պարզաբանումից հետո կներկայացնի հիմնախնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկություններ:

Այս պահին ուսումնական գործըթացը վերականգվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter