HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կնոջը ծեծի ենթարկելու հրապարակման հիմքով քրեական գործ է հարուցվել

Դատախազը քրեական գործ է հարուցել «Երևանի փողոցներից մեկում «Ջունգլ»-ը ծեծի է ենթարկել կնոջը» վերտառությամբ հրապարակման և քաղաքացի Հ.Մ.-ի հաղորդման ուսումնասիրմամբ: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը:

ԶԼՄ-ներում տեղ գտած՝ «Երևանի փողոցներից մեկում «Ջունգլ»-ը ծեծի է ենթարկել կնոջը» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերի և քաղաքացի Հ.Մ.-ի հաղորդման ուսումնասիրության արդյունքում, հսկողություն իրականացնող դատախազը, առերևույթ հայտնաբերելով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու հիմքերը, 28.11.2016թ. ՀՀ քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածով հարուցել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Լուսանկարը` Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter