Օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են «Փոքր Մհեր» կրթահամալիր
2016 թվականի նոյեմբերի 28-ին տեղեկատվության հրապարակային աղբյուրներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Փոքր Մհեր» կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել կրթահամալիրի սաների հասցեին՝ նվաստացնելով նրանց արժանապատվությունը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց շահերի ապահովման նպատակով ՄԻՊ որոշմամբ սկսվել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ ու իրականացվել է անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր:
Հիշեցնենք, որ երեկ կրթության և գիտության նախարարությունը հայտնել էր, որ կրթահամալիրում ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու նպատակով աշխատանքային խումբ է ձևավորվել:
լուսանկարը` mil.am
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել