
Ինչով է պայմանավորված Կենտրոնական բանկի «համեստ» կանխատեսումը տնտեսական աճի վերաբերյալ
Այս տարի Հայաստանում տնտեսական աճը կկազմի 1.3-1.8%. կանխատեսում է ՀՀ կենտրոնական բանկը չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում։ Երրորդ եռամյսակի ծրագրում ԿԲ-ն տարեկան աճը գնահատում էր ավելի բարձր՝ 2.8-3.4%-ի սահմաններում։
Աճի կանխատեսումները նվազման ուղղությամբ վերանայելը պայմանավորված է երրորդ եռամյսակում սպասվածի համեմատ արձանագրված ավելի ցածր տնտեսական աճով, առևտրի շրջանառության ցածր ծավալների պահպանմամբ, ինչպես նաև գյունատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներում թողարկման ծավալների նվազման ռիսկերի դրսևորմամբ։
ԿԲ-ի գնահատմամբ՝ տարեվերջում արդյունաբերության ոլորտում աճը (ավեացված արժեքի աճը) կկազմի 5.5-6.1%, ծառայությունների ոլորտում՝ 2.2-2.6%։ Իսկ շինարարության ոլորտում սպասվում է 1.8-2.6% անկում, գյուղատնտեսության ոլորտում՝ 0.7-0.1% անկում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Համաշխարհային բանկը հրապարակեց Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսության վերաբերյալ զեկույցը, որում կանխատեսվում է, որ Հայաստանում 2016 թվականին ՀՆԱ-ի աճի կկազմի 3.1%:
Իսկ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) վերջին տվյալներով՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը սովորաբար քիչ է տարբերվում տնտեսական աճի՝ ՀՆԱ-ի աճի ցուցանիշից, մոտեցել է զրոյի. այն կազմել է ընդամենը 0.4%:
լուսանկարը` wikipedia
Մեկնաբանել