HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ամիրյանը Սերժ Սարգսյանի հետ քննարկել է համահայկական սիմֆոնիկ նվագախումբ ստեղծելու հարցը

Սերժ Սարգսյանին այսօր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը զեկուցել է նախարարության գործունեության գերակա ուղղություններից մեկի՝ Հայաստանում և արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակման ու զարգացման, մայրաքաղաքից բացի մարզերում ևս մշակութային կյանքի աշխուժացման ուղղությամբ նախարարության նոր նախաձեռնությունների մասին, որոնց Սերժ Սարգսյանն անդրադարձել էր օրերս՝ ՀՀԿ 16-րդ համագումարում հնչեցրած զեկույցի ժամանակ: Արմեն Ամիրյանը Սարգսյանի հետ քննարկել է դրանց իրականացման, Հայաստանը մշակույթի միջոցով միջազգային հարթակներում լավագույնս ներկայացնելու հնարավորությունները:

Նախագահի պաշտոնական կայքը հաղորդում է, որ նախարարը փոխանցել է նաև Սարգսյանի հետ մշակույթի գործիչների հանդիպման խնդրանքը: Վերջինս սիրով համաձայնել է հանդիպելու և զրուցելու նրանց հետ, նշելով, որ ինքն էլ այդպիսի հանդիպման անհրաժեշտություն ունի, իր մոտ էլ շատ հարցեր են կուտակվել և խնդրել է պատրաստ լինել անկեղծ զրույցի:

«Արմեն Ամիրյանն առաջարկել է ստեղծել համահայկական սիմֆոնիկ նվագախումբ, որի կազմում կընդգրկվեն աշխարհի տարբեր ծայրերում հանդես եկող մեր տաղանդավոր հայրենակիցները: Առաջին համերգը, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել Երևանում, 2017թ. ապրիլի 24-ին, այնուհետև նվագախումբը տարվա ընթացքում հանդես կգա համերգներով արտերկրի մի շարք հայաշատ քաղաքներում:

Հանրապետության նախագահը ողջունել է գաղափարը, ընդգծելով, որ այն գրեթե ամբողջությամբ համապատասխանում է Հայաստան-սփյուռք համագործակցության մասին իր պատկերացումներին ու համոզմունքին և ինչ-որ տեղ նաև խորհրդանշական գաղափար է. այն առաջին հերթին նշանակում է ներդաշնակություն, միասին աշխատելու կարողություն և, թերևս, նվագախումբը կարող է ներդաշնակ ու միասնական աշխատանքի օրինակ հանդիսանալ մյուս ոլորտներում»,- գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ (1)

Армен
Получив полную поддержку президента республики o создании совместного симфонического оркестра с Армянской Диаспорой, под предлогом укрепления связей с Армянской Диаспорой, министр культуры А. Амирян должен быстро предложить президенту Саpгсяну создать также и совместный балет с диаспорой. А потом предложить создать с Армянской Диаспорой и совместную оперу, оперетту, хоровую капеллу, итд. Ведь чем больше будет совместных коллективов, тем крепче будет связь между Арменией с Армянской Диаспорой! И тогда, под завесой укрепления связей с Армянской Диаспорой, тут же найдутся большие бюджетные деньги под эти «идеи и проекты». И сработают с новым размахом старые схемы .............. несмотря на то, что страна находиться на грани экономической катастрофы . К стати, а зачем президенту и министру культуры не создать также и совместный цирк с участием мировой Армянской Диаспоры!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter