Քննարկվել է ԱՄԷ-ի հետ համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծելու հեռանկարը
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում քննարկվել է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծելու հեռանկարը:
Աշխատանքային քննարկման ժամանակ, որը վարել է նախարար Սուրեն Կարայանը, քննարկվել է մարտին Դուբայում կայանալիք Հայաստանի ներդրումային միջավայրին նվիրված համաժողովի կազմակերպումը։
Քննարկման մասնակիցները պայմանավորվել են ամբողջացնել նախապատրաստական աշխատանքները և ներդրումային ծրագրերը ըստ ոլորտների՝ կապ և տրանսպորտ, էներգետիկա, արտադրություն, ագրոսնունդ, կրթություն, քաղաքաշինություն, բնապահապանություն, հետազոտություն և առոզջապահություն, բարձր տեխնոլոգիաներ և հանքարդյունաբերություն։ Նախարարությունը տեղեկացնում է, որ կպատրաստվեն համապատասխան շնորհանդեսներ և բիզնես-ծրագրեր՝ համաժողովին ընդառաջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել