Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Հայաստանում
Անտանանարիվոյում կայացած Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթնաժողովը միաձայն որոշում է ընդունել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը 2018 թվականին անցկացնել Հայաստանում: Այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:
«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանին նման որոշման և ի նպաստ Ֆրանկոֆոնիայի դավանած արժեքների և գաղափարների նկատմամբ ստանձնած հանձնառության համար: Կասկած չունեմ, որ այն առիթը կլինի առաջ մղելու Ֆրանսերենի դերը Հայաստանում»,- ասել է դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
լուսանկարը` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կայքից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել