HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարը մասնակցել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 28-ի երեկոյան ներկա է գտնվել ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը: Ընդունելությանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, հեղինակավոր քաղաքական վերլուծաբաններ ու փորձագետներ, հայկական համայնքային կառույցների ղեկավարներ, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների խորացման և ամրապնդման գործում մեծ ներդրում ունեցող հասարակական-քաղաքական գործիչներ:

Հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը խոսել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, բանակ-հասարակություն կապերի շրջանակում Սփյուռքի տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերի մասին: Ծավալված քննարկման ընթացքում կարծիքներ են հնչել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության ամրապնդման, երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների խորացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների միտումներին համարժեք գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter