HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյան․ «Առողջապահության ոլորտում պետք է բարձրացնել մրցակցային դաշտն ու թափանցիկությունը»

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի տեղեկացրեց, որ ոլորտում իրականացվող օպտիմալացման արդյունքում կտնտեսվի 1,8 մլրդ դրամ: Նախարարի խոսքով՝ վերանայվել են դժվարամատչելի ծառայությունների, սոցփաթեթով տրամադրվող ծառայությունների գները՝ դրանք նվազեցնելու նպատակով: Մասնավորապես՝ բուժհաստատություններին կառաջարկվեն խելամիտ շուկայական գներ: Վարչապետ Կարապետյանը կարևորել է Հայաստան առողջապական բրենդային ընկերություններ ներգրավելու քայլերը և աշխատանքներ տանել մարզերի բուժհաստատությունների կառավարումը Երևանի բուժհիմնարկները կառավարող մասնավոր հատվածի ներկայացուցիչներին առաջարկելու ուղղությամբ: «Մեզ պետք է առողջապահության ոլորտում բարձրացնել մրցակցային դաշտը, թափանցիկությունը, վերահսկել դեղորայքի դաշտը»,- ասել է Կարեն Կարապետյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter