HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձկնաբույծներն առաջարկում են Կասյան փողոցում ձկնամթերքի օրեր կազմակերպել

Այսօր գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» հասարակական կազմակերպության անդամների հետ: Վերջիններս նախարարին են ներկայացրել ձկնաբուծության ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները, այն է՝ ձկան կերի գինը, ջրի վարձավճարները, ձկնաբուծարաններում օգտագործվող ջրի կիսափակ համակարգի կիրառման արդյունքում հավելյալ էլեկտրաէներգիայի օգտագործումը:

Ձկնաբուծության ոլորտի ներկա խնդիրներն առավել հանգամանորեն ուսումնասիրելու նպատակով հանդիպման մասնակիցներն առաջարկել են ստեղծել աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն ներկայացուցիչներ բոլոր շահագրգիռ գերատեսչություններից և կազմակերպություններից: Բացի այդ, առաջարկվել է ստեղծել մեկ միասնական շուկա, որում տեղական արտադրողները հնարավորություն կունենան մեծածախ գներով իրացնել իրենց արտադրանքը:

Առաջարկ է հնչել նաև Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառում նախաամանորյա շրջանում «ձկնամթերքի օրեր» կազմակերպել՝ արտադրանքի վաճառքը խթանելու նպատակով: 

Անդրադարձ է կատարվել նաև տեղական ձկնաբուծական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, արտահանման ապահովագրությանը, արտասահմանյան շուկայում գործարար կապերի ընդլայնմանն ու միջազգային ցուցահանդեսներում հայ ձկնարտադրողների ավելի ակտիվ մասնակցությանը, ինչպես նաև տեղական արտադրանքի արտահանմանն առնչվող հարցերին: 

Այս համատեքստում հանդիպման մասնակիցներին տեղեկացվել է, որ ձկնամթերքի արտահանումն ավելի արդյունավետ կազմակերպելու և այդ նպատակով արտահանման սերտիֆիկատներ ստանալու համար արտադրողները կարող են դիմել «Տոնուս-Լես» ընկերությանը, որի կողմից տրված փորձագիտական եզրակացությունը ընդունվում է եվրոպական երկրներում: 

Այս խնդիրն ավելի մանրամասն քննարկելու համար առաջարկվել է կազմակերպել հանդիպում «Տոնուս-Լես» ընկերության ղեկավարության և ձկնարտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter