HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը

Ըստ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի`  ձմռան առանձին օրերի ընթացքում կարող են դիտվել խիստ սառնամանիքներ։ 

Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում խաղողի վազերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով տասնամյակներ շարունակ կատարվել է այգեթաղ: Խաղողի վազի լավ հասունացած ու փայտացած մատերը կարող են դիմանալ մինչև -160 ցրտին, իսկ դրանից ավելի ցածր ջերմաստիճանների  դեպքում կորուստներն արդեն անխուսափելի են։

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է խաղողագործներին, օգտվելով ներկայիս եղանակային պայմաններից, սեղմ ժամկետում ավարտել այգեթաղի աշխատանքները, որպեսզի կայուն երաշխիքներ ստեղծվեն հաջորդ տարվա բերքի ստացման համար։       

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter