ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում կբացվի սիրիահայերին սպասարկող բժշկական կենտրոն
«Աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակներում սիրիահայերը կստանան անվճար բժշական խորհրդատվություն: Այս մասին տեղեկացնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ): Համաձայն հաղորդագրության` ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում կբացվի սիրիահայերին սպասարկող բժշկական կենտրոն: Կենտրոնում կմատուցվեն հետևյալ ծառայությունները` ակնաբուժական, գինեկոլոգիական, սրտաբանական, մանկաբուժական: Կենտրոնի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին:
լուսանկարը` www.agbu.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել