Ներքին զբոսաշրջությունը 11 %-ով աճել է
Համաձայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2016թ. հունվար-սեպտեմբերին ներքին զբոսաշրջությունը, համեմատած 2015 թվականի հունվար-սեպտեմբերի, աճել է 11 %-ով։ Հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը 2016-ի հունվար-սեպտեմերին կազմել է 867 495 մարդ։
2015թ. հունվար- սեպտեմբերն հաշվառվել էր 781 714 զբոսաշրջիկ, իսկ 2016-ի նույն ժամանակահատվածում՝ 867 495 զբոսաշրջիկ։
Ներքին զբոսաշրջության ցուցանիշը մեծամասամբ կազմում են հանգստի և ժամանցի մեկնողները, որոնք էլ հիմնականում ապահովել են այս տարվա զբոսաշրջության ցուցանիշի աճը, այնուհետ գերակշռում են գործնական այցով մեկնածների թվաքանակը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել