HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կհանդուրժեի՞ք, եթե ռեստորանից հնչող երաժշտությունն ամեն գիշեր խաթարեր Ձեր անդորրը. Ա. Բախշյանի բաց նամակը վարչապետին

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակ է ուղղել վարաչպետ Կարեն Կարապետյանին, որը ներկայացնում ենք նույնությամբ.

«Հարգելի պարոն Վարչապետ,

Ս.թ. նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում հանձնարարեցիք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, համագործակցելով համայնքապետերի հետ, բազմաբնակարան շենքերում և նրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ վայրեր տեղափոխելու նպատակով համատեղ ներկայացնել օրենսդրական անհրաժեշտ լուծումների վերաբերյալ առաջարկություններ: Նշեցիք, որ խոսքը ստրիպտիզ ակումբների և դրա նման զվարճանքի ակումբների մասին է, որոնք տեղակայված են բազմաբնակարան շենքերի տակ և անհանգստացնում են բնակիչներին: Շատ բողոքներ կան և Կառավարությունը պետք է արձագանքի դրանց:

Որպես Երևանի ավագանու անդամ՝ ինքս էլ անընդհատ բողոքներ եմ ստանում մեր այն քաղաքացիներից, որոնց շենքերի առաջին հարկերում գործում են ռեստորաններ կամ զվարճանքի օբյեկտներ (Մաշտոցի պողոտա 31, Խանջյան փողոց 31): Դժվար չէ պատկերացնել, թե հատկապես գիշերային ժամերին այնտեղ հնչող երաժշտությունը որքան անհարմարություն է ստեղծում անմիջապես դրանց վերևում ապրող բնակիչների համար:  Տևական ժամանակ նշված փողոցների բնակիչների բարձրացրած խնդիրները եղել են իմ ուշադրության կենտրոնում, և փորձել եմ քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ: Մասնավորապես, երկարատև պայքարից հետո մեզ հաջողվեց վերացնել Մաշտոցի պողոտայում գործող «Կամելլոտ» ռեստորանի աղմուկը և արգելել աշխատել գիշերային ժամերին: 

Մաշտոցի պողոտայի և Խանջյան փողոցի բնակիչների դիմում-խնդրանքն է Ձեզ, որպեսզի գիշերային ակումբներից և նման զվարճանքի օբյեկտներից զատ ցանկում ներառվեն նաև քաղաքի բնակելի շենքերի 1-ին հարկերում կամ նկուղներում գործող ռեստորանները, սրճարանները և նմանատիպ օբյեկտները, որոնցում հնչող երաժշտությունը, աղմուկ-աղաղակը մղձավանջ և պատուհաս են բնակիչների համար: Շնորհակալություն համագործակցության համար: Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter