Եվրոպայի մեկ չեմպիոն, բրոնզե ու արծաթե մեդալակիրներ. Կիոկուշին կարատեի մարզիկները վերադարձան մեդալներով
Նոյեմբերի 24-26-ը Հոլանդիայի Պապենդալ քաղաքում տեղի է ունեցել Կիոկուշին կարատեի Եվրոպայի 30-րդ բաց առաջնությունը, որին մասնակցել են նաեւ Հայաստանի Կիոկուշին կարատեի մարզիկները: Հայաստանի հավաքականը ներկայացել էր 4 մարզկով, ովքեր բավականին լավ արդյունք գրանցեցին:

Ռաֆայել Վարդանյանը, գրավելով առաջին տեղը, հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Արթուր Ասրյանն արժանացել է արծաթե մեդալի, Հայկ Մկրտումյանն ու Արթուր Առուշանյանը, գրավելով 3-րդ տեղը, ստացել են բրոնզե մեդալներ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիա (KWF):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել