Զվարթնոցի տարածքում կբացվի աշխատանքների միջազգային կամավորական ճամբար
«Պատրիմոնիտո՝ համաշխարհային ժառանգություն» ծրագրի ՅՈւՆԵՍԿՕ-ի միջազգային կամավորական ծառայության կոմիտեն (CCIVS) բարձր գնահատական է տվել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում աշխատանքների միջազգային կամավորական ճամբար բացելու ծրագրին:
Ծրագիրը ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբին, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտոյի» մասնակից է:
Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի վարչությունը և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կշարունակեն համատեղ գործունեությունը և 2012 թ. միջազգային ճամբարի կայանատեղի կհիմնեն նաև «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում (աշխարհում մինչև օրս կա «Պատրիմոնիտո» ծրագրի շրջանակում գործող նմանատիպ ստացիոնար երեք ճամբար):
Այստեղ կայանող կամավորները (թվով 15 մարդ) արգելոց-թանգարանի տարածքում կմնան շուրջ 15 օր: ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ միջազգային ճամբարի կեցությունը կապահովի ՊՈԱԿ-ը, որը երիտասարդ կամավորներին կներգրավի տարածքի բարեկարգման աշխատանքներին, ինչպես նաև իր կազմակերպած կրթամշակութային ծրագրերին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել