HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքաշինության նախարարությունում քննարկվել է դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավումը

Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեում տեղի է ունեցել կոմիտեի նախագահին կից ՀՀ պետական բյուջեի և վարկային միջոցների հաշվին կառուցվող և վերակառուցվող (ուժեղացվող) շենք-շինությունների համար առաջարկվող նախագծային աշխատանքների ընթացքը համակարգող հանձնաժողովի նիստը:

«Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակներում մշակվող մոդուլային դպրոցների նախագծային առաջարկները, որ մշակվում են ՄԱԶԾ աջակցությամբ, քննարկվել է հանձնաժողովի նախագահ Արմեն Ղուլարյանի, ոլորտի պատասխանատուների և նախագծային առաջարկների հեղինակների մասնակցությամբ:

Ա. Ղուլարյանը ներկաներին տեղեկացրել է, որ «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի հեղինակ-ճարտարապետների կողմից ներկայացված մոդուլային դպրոցների, ինչպես նաև Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի 432 աշակերտի համար նախատեսված դպրոցի նախագծերը լրամշակվել են մասնագիտական քննարկումների ընթացքում ներկայացված դիտողությունների համաձայն:

Հանդիպման արդյունքում ներկաների կողմից հավանության է արժանացել մոդուլային դպրոցների նախագծերում մասնակի շտկումներ կատարելու, լրամշակված նախագծերի վերջնական տարբերակը հանաձնաժողովի եզրակացությանը ներկայացնելու, ինչպես նաև Լոռու մարզի Ատեփանավան քաղաքի N 3 դպրոցի նախագիծ-առաջարկը ընդունելի համարելու մասին հարցերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter