Որոշ ճանապարհներ դժվարանցանելի են
Ժամը 08.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դժվարանցանելի են Ջաջուռի ոլորանները, Քեթիի ոլորանները և Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհը:
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Աբովյան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք և Ախուրյան համայնքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել