Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով
Ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տրածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Սևանի, Գավառի, Ախուրյանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հավելում է, որ դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները, մերկասառույց առկա է նաև Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Ջաջուռի ոլորաններում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
լուսանկարը` mtc.am
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել