HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կիրիլ պատրիարքը Հայաստանից կհեռանա Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք նորին սրբություն Կիրիլին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

Նախագահը ողջունել է Կիրիլ պատրիարքի գլխավորած ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կծառայի Հայաստանյայց առաքելական և ոուս ուղղափառ եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների ավանդական բարեկամության խորացման, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և ռուս ուղղափառ եկեղեցու միջև կապերի ամրապնդման, հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Կիրիլ պատրիարք նշել է, որ իր համար մեծագույն հաճույք է այցելել քրիստոնեության հնագույն օրրան՝ Հայաստան, որտեղ առաջին անգամ չէ հյուրընկալվում: Նա պատահական չի համարել այսօր մեկնարկած խաղաղասիրական հանդիպման անցկացումը Հայաստանում, քանի որ Ամենայն հայոց կաթողիկոսը ԱՊՀ միջկրոնական խորհրդի համահիմնադիրներից է, ով ակտիվ մասնակցում է բանակցություններին, ինչպես նաև նկատի առնելով Հայ առաքելական սուրբ եկեղեցու մեծ դերը հայ ժողովրդի կյանքում:

Կիրիլ պատրիարքը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին և Գարեգին Երկրորդին ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստի անցկացմանն աջակցելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter