Հարկերի հաշվին ծախսերը կավելացվեն
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության նիստին ներկայացրեց որոշման նախագիծ, որով նախատեսվում է ավելացնել ընդհանուր հարկերը 9,3 միլիարդ դրամով, ծախսերը՝ 8.8 միլիարդ դրամով, իսկ դիֆիցիտը նվազեցվում է 465 միլիոն դրամով։ «Սրանք` ծախսերի այն ուղղություններով, որոնք մի կողմից բյուջեով կատարում ենք, սակայն մյուս կողմից դա հարկերով հետ է վերադարձվում»,- նշում է նախարարը։
Մասնավորապես՝ 4,4 միլիարդ դրամով ավելացվում են ԱԱՀ-ի վերադարձի ծրագրի ծախսերը, արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար հատկացվող միջոցները ևս կավելացվեն 30 միլիոն դրամով, և արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային ծրագրի գծով պետությունը 4,6 միլիարդ դրամով ավելացնելու է համաֆինանսավորումը. «Սրանք` եկամուտների մասով, հարկային պարտավորությունների շրջանակներում գալիս, դառնում են հարկային եկամուտ»,- ասում է Արամյանը։
Նշենք, որ կառավարությունը հավանության արժանացրեց նախարարի ներկայացրած՝ «2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։
լուսանկարը` minfin.am
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել