Թալինի և Մեղրիի ավտոճանապարհներին մառախուղ է
Ժամը 12:30-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Արարատի, Վայքի, Ջերմուկի ճանապարհներին ձյուն է տեղում:
Թալինի և Մեղրիի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը' 60-80 մետր: Այս մասին տեղեկացնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:
Ախուրյանի տարածաշրջանի Ջաջուռի, Քեթիի ու Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հավելում է, որ նույն ժամի դրությամբ մերկասառույց է նաև Սոթք-Քարվաճառ և Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին:
Սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
լուսանկարը` mtc.am
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել